Ֆաբիո Կանավարոն նշանակվել է չինական ակումբի գլխավոր մարզիչ
Չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ չինական թիմի նախկին մարզիչը իտալացի հայտնի մասնագետ Մարչելո Լիպպին էր, ով օրեր առաջ ավարտել է մարզչական կարիերան: