Մոսկավայում մեկնարկել է «Տաշիր» գերհզոր մրցաշարը
Մոսկվայի կենտրոնում գտնվող Նովոտել շքեղ հյուրանոցում մեկնարկել է «Տաշիր» անվանումը կրող գերհզոր մրցաշարը, որը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: 8 մասնակիցների մեջ է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Երեկ երեկոյան կայացել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նաև վիճակահանությունը: Ինչպես տեղեկացրել ենք, մրցաշարի կազմկոմիտեի նախագահն է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ վճռաբեկ հանձնաժողովը գլխավորում է լեգենդար Ռաֆայել Վահանյանը: Ի դեպ, Մոսվվայում է նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը, որը մրցաշարվի ընթացքում կօգնի իր փեսա Պետեր Լեկոյին:
Այսօր կայանալիք 1-ին տուրում միմյանց հետ կմրցեն՝
Արոնյան – Գելֆանդ
Լիրեն – Կրամնիկ
Լեկո – Մորոզևիչ
Գրիշչուկ – Ինարկիև