Ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավումը` գերակա խնդիր
Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոքչյանը ներկայացրել է քիմիաթերապիայի ծառայության ներկա իրավիճակը Հայաստանում:
Անդրադառնալով ոլորտի զարգացմանը նպաստող քայլերին` մասնագետը մատնանշել է Հայաստանում քիմիաթերապիա իրականացնող բաժանմունքների նկատմամբ վերահսկողության, քիմիաթերապևտների համախմբված աշխատանքի, եվրոպական և ամերիկյան ուղեցույցների տեղայնացման ու ներդրման անհրաժեշտության մասին: Նա նշել է գլխավոր քիմիաթերապևտին կից աշխատանքային խմբի ձևավորման, ինչպես նաև մասնագիտական կայքի ստեղծման մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քիմիաթերապիայի այլընտրանքային ֆինանսավորման միջոցներ գտնելու, ոլորտին վերաբերող այլ խնդիրներ: