Հետախուզվողին հայտնաբերեցին Լեռնագոգում
Նոյեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Լեռնագոգ գյուղից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Լևոն Մ.-ին, որը հոկտեմբերի 31-ից ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]