2020 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ձմռանը
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտնել է, որ 2020 թվականի աշխարհի առաջնությունը, որը պետք է տեղի ունենա Քաթարում, ամենայն հավանականությամբ կանցկացվի ձմռանը:
«Ներկայումս քննարկում ենք ԱԱ-2020-ի անցկացման ժամանակահատվածները: Այն կարող է անցկացվել 2020 թվականի հունվար/ փետրվար կամ նոյեմբեր/դեկտեմբեր ամիսներին: Բայց մեզ խնդրել են դիտարկել նաև մայիսին անցկացնելու տարբերակը: Բոլոր առաջարկները մանրամասնորեն կքննարկենք և տեղյակ կպահենք բոլոր կողմերին, որպեսզի նրանք կարողանան նախապատրաստվել հաջորդ ժողովին»,-ասել է ժերոմ Վալկեն: