Վան դեր Վաարտը բաց կթողնի 2014 թվականի աշխարհի առաջնությունը
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վաարտը թիմի մարզման ժամանակ սրունքի վնասվածք է ստացել, ինչի պատճառով ստիպված կլինի բաց թողնել առաջիկա աշխարհի առաջնությունը, հայտնում է Goal.com-ը:
Հայտնվում է, որ վան դեր Վաարտին կարող են փոխարինել ՊՍՎ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնադլումը, կամ «Ֆեյենորդ»-ի կիսապաշտպան Տոննի Վիլենը:
Հիշեցնենք, որ վնավածքների պատճառով Հոլանդիայի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ չեն կարող օգնել Կևին Ստրոոտմանը և աջ պաշտպան Գրեգորի վա դեր Վիլը: