Էբոլա տենդը կարող է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսություններին պատճառել 32.6 միլիարդ դոլարի վնաս
Էբոլա տենդի համաճարակը կարող է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսություններին պատճառել 32.6 միլիարդ դոլարի վնաս, եթե շարունակվի տարածվել Գվինեայում, Լիբերիայում ու Սիեռա Լեոնեյում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տարածած հայտարարությունը:
Դրանում նշված է, որ ներկայիս բռնկումից բխող տնտեսական վիթխարի վնասից կարելի էր խույս տալ առողջապահական համակարգում անդադար ներդրումներ անելու միջոցով: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութն ԱՄՆ-ում կարող է մշակվել մեկ տարվա ընթացքում: