1262 դիտում
21:24 03-11-2014
Նախագահն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ժանգ Վենկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային:
Նախագահը բարձր Է գնահատել Հայաստանի հետ ԱԶԲ-ի համագործակցությունը և դրա շրջանակներում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեությունը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար և պարոն Ժանգ Վենկայի այցը համարել Հայաստանի և ԱԶԲ-ի միջև կայուն գործընկերային փոխհարաբերությունների վկայություն:
Ժանգ Վենկայը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից ի վեր բանկի փոխգործակցության մասին և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկն այժմ աշխատում է առաջիկա հինգ տարիների «Հայաստանի գործընկերության ռազմավարություն» փաստաթղթի վրա և պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների (տրանսպորտ, էներգետիկա, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, ջրային համակարգ), ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն տրամադրելու տեղական կարողությունների և տարածաշրջանային փոխգործակցության զարգացման, ներդրումների և արտահանման խթանման, նորարարական և գիտելիքահենք տնտեսության զարգացման նպատակով: Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, Ժանգ Վենկայն ընդգծել է, որ այն, իր տպավորությամբ, հրաշալի երկիր է՝ զարգացման մեծ ներուժով: Նա նաև բանկի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում կազմակերպելու ներդրումային ֆորում, որը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ և կնպաստի առաջնահերթ ծրագրերի իրագործմանը:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ուղղությամբ աշխատանքը, մտքեր փոխանակել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսության զարգացման հնարավորությունների շուրջ: Ժանգ Վենկայը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այդ պայմանագրին միանալու կապակցությամբ և կարծիք հայտնել, որ այն կարող է Հայաստանի տնտեսության զարգացման համար մեծ հնարավորություններ ստեղծել:
Նմանատիպ նյութեր
3976 դիտում
14:51 07-11-2017
Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
920 դիտում
18:40 02-06-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին
2974 դիտում
20:31 23-10-2015
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
1333 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
922 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար