Բանտարկյալների կողմից կառուցված` Ստալինյան առանձնատան լուսանկարները. ֆոտոշարք
30-ականների սկզբին Իոսիֆ Ստալինը իր համար նոր առանձնատուն էր պահանջել, որը պետք է լիներ Մոսկվայից և Լենինգրադից ոչ հեռու և գտնվեր միաժամանակ գեղեցիկ լանդշաֆտներով բնության գրկում:
Շքեղ առանձնատունը կառուցվել էր Վալդայ լճի մոտակայքում, որտեղ միայն մեկ գյուղ կար:
Շինարարության համար ստեղծվել էին հատուկ շինարարական կազմակերպություններ, սակայն ամեն ինչ գաղտնի էր արվել և հայտնի է, որ 300 քմ տարածքով առանձնատունը, որը 5 սենյակ ուներ, կառուցել էին բանտարկյալները:
Ստալինը այցելել էր այն ընդամենը մեկ անգամ` 1940 թ-ին և հիասթափվել` ասելով, որ դա թակարդ է, ոչ թե առանձնատուն:
Այժմ առանձնատան վերանորոգումից հետո, սենյականերում հայտնվել են միայն ժամանակակից սարքեր, հեռուստացույցներ:
Ներկայացնում ենք Ստալինի առանձնատան լուսանկարները: