Բելառուսի Հանրապետության պատվիրակությունը` ԱԻՆ-ում
Նոյեմբերի 4-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի նիստի ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր ընդունեց Բելառուսի Հանրապետության ԱԻ նախարարի առաջին տեղակալ Վասիլիյ Ստեպանենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կայանալիք նիստի օրակարգային հարցերը: Նախարար Երիցյանը ներկայացրեց հյուրերին ԱԻՆ ծառայություններն ու նրանց գործունեության լայն սպեկտրը, մասնավորապես` պատվիրակության անդամներին հետաքրքրեց «911» ծառայության աշխատանքը: Նախարար Ա. Երիցյանը նշեց, որ այսօր «911» ծառայությունը վայելում է ժողովրդի վստահությունը, և բնակչության զանգերի 60%-ն ուղղված է վերոնշյալ ծառայությանը:
Հանդիպման ավարտին հյուրերը ճանաչողական շրջայց կատարեցին ԱԻՆ-ում, մասնավորապես` ծանոթացան Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու ընթացիկ աշխատանքներին: