Նիգերիայի նախագահն ընտրական տեղամասում չի կարողացել ընտրել
Նիգերիայի գործող նախագահ Գուդլակ Ջոնաթանն ու իր կինը չեն կարողացել մասնակցել նախագահական և խորհրդարանական ընտրություններին:
Բանն այն է, որ Նիգերիայում ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ են հատուկ պլաստիկ քարտեր, որոնք պարունակում են ընտրողի կենսաչափական տվյալները: Գործող նախագահը չի կարողացել անցնել անձի նույնականացման գործընթացը, քանի որ քարտը չի ճանաչել նրա տվյալները:
Ընտրական տեղամաս 2-րդ անգամ գալուց հետո նրան վերջապես հաջողվել է ընտրել:
Նիգերիայում տեղի ունեցող նախագահական ընտրություններին առաջադրվել է 14 թեկնածու: Ներկայիս նախագահ Գուդլակ Ջոնաթանի լուրջ մրցակիցն է համարվում ընդդիմադիր ուժերի ղեկավար Մոհամադ Բուխարին: