645 դիտում
10:38 03-11-2014
ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Աստանայի հայ համայնքին
ՀՀ արդարադատության նախարարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում:
Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ նախարարը նոյեմբերի 2-ին հանդիպել է Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել տեղի հայերին հուզող խնդիրները, անդրադարձել Ղազախստանում ապրող հայերի զբաղվածության և համայնքի կազմակերպչական հարցերին:
Հովհաննես Մանուկյանը մի շարք նվերների հետ համայնքի ղեկավարին է հանձնել նաև Կիրակնօրյա դպրոցում սովորող երեխաների համար բերված այբբենարանները, որոնք նախարարին էր տրամադրել ՀՀ սփյուռքի նախարարությունը: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Ներկաները նշել են, որ կարևորում են կապը հայրենիքի հետ և արդարադատության նախարարին են ուղղել Մաքսային Միությանը միանալուց հետո սպասվելիք փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախարարը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ: Հովհաննես Մանուկյանը խոստացել է իր լիազորությունների շրջանակում օժանդակել համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Հանդիպմանը հաջորդել է ճաշը համայնքի ներկայացուցիչների հետ: - See more at: http://justice.am/article/1077#sthash.rPdIhKxX.dpuf
Նմանատիպ նյութեր
802 դիտում
12:12 16-06-2023
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ. հանդիպել է հայ համայնքին
Այս բաժնից
916 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1282 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում