211652_close_icon
views-count2683 դիտում article-date 09:48 03-11-2014

Տեղումներ՝ Տավուշի և Սյունիքի մարզերում. որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Սպիտակ, տեղ-տեղ Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը: Այս պահին տեղումներ կան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և Սյունիքի մարզում ` թաց ձյան տեսքով: ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում է ավտաճանապարհների մաքրման և մշական աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր