Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում «Նապոլի»-ն սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց առաջատարների խմբում ընդգրկված «Ռոմա»-ի դարպասը:
Խաղի հաշիվը բացվեց 3-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Գոնսալո Իգուաինը: 85-րդ րոպեին խաղի երկրորդ գոլը իր հաշվին գրանցեց Խոսե Կալյեխոնը, ով առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում 9 գոլով բարձրացավ առաջին հորիզոնական:
10 տուրից հետո «Նապոլի»-ն18 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղ:
[b]«Նապոլի» - «Ռոմա»՝2:0[/b]
Գոլեր՝ Իգուաին 3՛, Կալյեխոն 85՛