Իտալիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Յուվենտուս»-ը Թուրինում 3:1 հաշվով առավելության հասավ «Ինտեր»-ի նկատմամբ: Իտալական ակումբի հաղթանակը ապահովեցին Լիխշտայների, Կիլինիի և Վիդալ խփած գնդակները:
Այս հաղթանակի շնորհիվ «Յուվենտուս»-ը վաստակեց 59 միավոր, և շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Ինտեր»-ը 33 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:
«Յուվենտուս» - «Ինտեր»`3:1
Գոլեր` Լիխշտայներ 16', Կիելինի 47', Վիդալ 56' – Ռոլանդու 72'