3360 դիտում
17:31 01-11-2014
Մարդուն «այցելող» 27 զգացումները և նրանց տևողությունը
Գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, թե որքան է մարդու մոտ տևում այս կամ այն զգացումը, ինչպես նաև նրանց ուժը: Նրանք Բելգիայի համալսարաններից մեկի ուսանողներին խնդրել են հիշել վերջերս ունեցած իրենց զգացումները և թե ինչպես են պայքարել դրանց դեմ:
27 զգացումների մեջ ամենաերկար տևողությունն ունի տխրությունը, մինչդեռ ամոթի, զարմանքի, զզվանքի, կարոտի, գրգռվածության և թեթևության զգացումները շատ ավելի արագ են անցել:
Միջին հաշվով՝ տխրությունից ազատվելու համար անհրաժեշտ է 120 ժամ, իսկ 30 րոպեն բավական է, որպեսզի անցնի ամոթի զգացումը: Նախանձի տևողությունը 60 ժամ է, իսկ ուրախությանը՝ 35 ժամ:
Ստորև ներկայացնում ենք 27 զգացումի տևողությունը՝ ըստ հարցման.
Տխրություն՝ 120 ժամ
Ատելություն՝ 60 ժամ
Ուրախություն՝ 35 ժամ
Հուսահատություն, հույս, խուճապ, հիսաթափություն, ներդաշնակություն՝ 24 ժամ
Խանդ՝ 15 ժամ
Թեթևացում՝ 8 ժամ
Լավատեսություն՝ 6 ժամ
Տարվելու զգացում և երախտագիտություն՝ 5 ժամ
Ռելաքս (մկանների թուլացում)՝ 4,3 ժամ
Մեղավորության զգացում՝ 3,5 ժամ
Սթրես՝ 3 ժամ
Հպարտություն՝ 2,6 ժամ
Շոյվածություն՝ 2,5 ժամ
Զայրույթ,ցասում, կարոտ և զարմանք՝ 2 ժամ
Նյարդայնություն՝ 1,3 ժամ
Ստորացում՝ 0,8 ժամ
Վախ՝ 0,7 ժամ
Խայտառակություն, նողկանք՝ 0,5 ժամ:
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
18:03 02-10-2014
Ջրամատակարարման միջին տևողությունը Երևանում 23 ժամ կլինի
1276 դիտում
22:45 23-11-2015
Ղրիմի դպրոցներում դասերի տևողությունը կկրճատվի
Այս բաժնից
2539 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել