211652_close_icon
views-count1352 դիտում article-date 13:05 01-11-2014

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ». վիճակագրություն

Բունդեսլիգայի 10-րդ տուրի կարևորագույն իրադարձությունը տեղի կունենա Մյունխենում, ուր «Բավարիա»-ն կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիա»-ին: Երկու հեղինակավոր գերմանական ակումբները միմյանց հետ Բունդեսլիգայի շրջանակում հանդիպել են 90 անգամ, որից 39 դեպքում հաղթանակ են տոնել մյունխենցիները, 23 դեպքում՝ դորտմունդցիները, իսկ 28 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Գնդակների տարբերությամբ «Բավարիա»-ն նույնպես զգալի առավելություն ունի՝ 167-114: 9 տուրից հետո «Բավարիա»-ն 21 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մինչդեռ Դորտմունդի «Բորուսիա»-ն 7միավորով գտնվում է 15-րդ տեղում: 9 խաղում Գվարդիոլայի սաները մրցակիցների դարպասներ գրավել են 21 անգամ, իսկ սեփական դարպասը ընդունել են ընդամենը 2 գոլ: Ինչ վերաբերվում է «Բորուսիա»-ին, ապա Կլոպի սաները այդ առումով առաջնության վատագույն թիմերից մեկն են հանդիսանում: Դորտմունդցիները ընթացիկ մրցաշրջանում խփել են 10 գոլ, իսկ սեփականը ընդունել են 15 գոլ: [b]Ընթացիկ մրցաշրջանի վիճակագրական տվյալները՝[/b] [b]Գոլեր[/b] «Բավարիա»՝ 21 «Բորուսիա»՝10 [b]Բաց թողած գոլեր[/b] «Բավարիա»՝ 2 «Բորուսիա»՝15 [b]Հարվածներ դարպասին[/b] «Բավարիա»՝ 167 «Բորուսիա»՝159 [b]Փոխանցումների ճշգրտություն[/b] «Բավարիա»՝ 87 % «Բորուսիա»՝78 % [b]Անհատական մենամարտեր[/b] «Բավարիա»՝ 1733 «Բորուսիա»՝1999

Նմանատիպ նյութեր