Դիեգո Կոստան պատրաստ է «ՔՊՌ»-ի դեմ խաղին
«Չելսի»-ի հարձակվող Դիեգոս Կոստան ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջաբակում «Քուինզ Պարկ Ռենջերս»-ի հետ կայանալիք խաղին: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Մեզ համար դա հիանալի նորություն է: Միշտ բարդ է, երբ քո տրամադրության տակ մեկ հարձակվող ունես: Այլ հարց է, երբ ընտրության ավելի լայն հնարավորություն ես ունենում»,-ասել է Մոուրինյոն: