1041 դիտում
19:48 31-10-2014
Արտգործնախարարն ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրենին
Հոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրեն Կաե Յանագիսավային:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը։ 2012թ. Նախագահ Սերժ Սագսյանի պաշտոնական այցելությունը Ճապոնիա, ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին։
Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, առևտրատնտեսական համագործակվցությունը ընդլայնվում է, հումանիտար բնագավառում կապերն ակտիվանում են։ Մենք ողջունում ենք հաջորդ տարի նապատեսված Երևանում Ճապոնիայի դեսպանության հիմնումը, ինչը վստահաբար կնպաստի երկկողմ փոխհարաբերությունների առավել ամրապնդմանը»։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Կաե Յանագիսավան նշեց, որ Ճապոնիան շահագրգիռ է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության զարգացմամբ և նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Զրուցակիցները համակարծիք էին, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել՝ արդյունավետ համագործակցություն է ընթանում բնական աղետների կանխարգելման, նաև էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։
Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ըընդգծեց, որ Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության իրականացրած ծրագրերը առանձնանում են իրենց արդյունավետությամբ ու օգտակարությամբ և գնալով նոր բնագավառներ են ներառում։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին գործարար համաժողովների կազմակերպման շուրջ։
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
20:46 14-06-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահին
2487 դիտում
14:15 14-06-2017
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահին
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ