Միջին մասնագիտական քոլեջների դիմորդների դինամիկան. տեսանյութ
Մարզային այցելությունից հետո ԿԳ նախարարը կազմելու է այստեղ առկա խնդիրները ցուցակն ու փորձելու է լուծել դրանք:
Վիճակագրական տվյալներով` տարեցտարի ավելանում են միջին մասնագիտական քոլեջներ և ուսումնարաններ դիմող երիտասարդների թիվը: Կրթության և գիտության նախարարն այս աճը դրական միտում է համարում: Արմեն Աշոտյանն այսօր եղել է Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնարաններում: Կոտայք այցելությունն ավարտվելու է մարզկենտրոնում հրավիրված կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումով:
Նախարարը գիտի` ոլորտում խնդիրներ դեռ շատ կան: Այցելությունից հետո կազմվելու է համապատասխան ցուցակ և փորձելու են լուծել դրանք:
Աղբյուրը`[url=http://www.armnewstv.am/news/36154] Armnewstv.am[/url]