671 դիտում
14:43 31-10-2014
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Գերմանիայում հանդիպումներ է անցկացրել այդ երկրի Բունդեսթագի և ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ
Ավարտվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հրավերով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ Բեռլին կատարած եռօրյա աշխատանքային այցը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գերմանիայի խորհրդարան (Բունդեսթագ), այնուհետ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն՝ հանդիպումներ ունենալով մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պաշտպանը հանդիպել է նաև Բեռլինի հայ համայնքի անդամներին՝ պատասխանելով վերջիններիս հուզող բազմաթիվ հարցերի:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատար Քրիստոֆ Ստրասսերի հետ: Հանձնակատարը բարձր է գնահատել Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունն ու պատրաստակամություն հայտնել խորացնել երկու գրասենյակների համագործակցությունը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ Բեռլին կատարած այցը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Գերմանիայի գործընկերային հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև կխթանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
18397 դիտում
14:53 12-08-2015
Ինչու է ջուրը չտեսած հապշտապ բոբիկանում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը. մի՞ թե չգիտի` վռազողը տղա չի ունենում
Այս բաժնից
883 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
985 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը