211652_close_icon
views-count694 դիտում article-date 14:52 31-10-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 30-ից 31-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է խարդախության՝ 7, խուլիգանության՝ 2, կավատության, կողոպուտի, գողության և շորթման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր