Քանի՞ տղամարդ ուշադրություն կդարձնի փողոցով քայլող աղջկա վրա. սոցիալական փորձ. տեսանյութ
Ամերիկուհի Շոշանա Ռոբերթսը և օպերատոր Ռոբ Բլիսը հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ` 10 ժամ քայլել Նյու Յորքի փողոցներով՝ պարզելու համար, թե այդ ընթացքում քանի տղամարդ ուշադրություն կդարձնի կնոջ վրա:
Ջինսե տաբատ և սովորական շապիկ հագած 24-ամյա Շոշանան անցել է Մանհեթենի փողոցներով: Առջևից գնացել է Ռոբ Բլիսը, որի պայուսակում թաքնված տեսախցիկ է եղել:
Արդյունքում պարզվել է, որ 10-ժամյա զբոսանքի ընթացքում ամերիկուհին 100 տղամարդու ուշադրության կենտրոն է դարձել` չհաշված աչքով անելն ու սուլելը:
Ներկայացնում ենք տեսանյութը: