Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.42-ին ահազնագ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի Բժշկյանց փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: