211652_close_icon
views-count853 դիտում article-date 16:47 30-10-2014

Կինը ոստիկանության Արաբկիրի բաժնում զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, 1963 թ. ծնված Սաթիկ Հ.-ն բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսավոր հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակի նմանվող 2 նռնակ, լուսաձայնային նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տրամաչափի 504 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր