Ուկրաինայում խորհրդարանական կոալիցիա կձևավորվի Ռադայի առաջին նիստից 1 շաբաթ հետո
Ուկրաինայի խորհրդարանում կոալիցիա կստեղծվի Գերագույն Ռադայի առաջին նիստն անցկացնելուց 1 շաբաթ անց: Այս մասին ուկրաինական «5-րդ ալիք»-ի եթերից հայտարարել է Ուկրաինայի «պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ի կենտրոնական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը:
«Գերագույն Ռադայի առաջին նիստի ընթացքում ոչ ուշ, քան 1 շաբաթ անց կձևավորվի կոալիցիա»,-ասել է Կովալչուկը՝ հավելելով, որ նախարարների կազմը ներկայացնելուց հետո ծրագրվում է 2015 թվականի պետաբյուջոի նախագծի քննարկում:
Ավելի վաղ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը հայտարարել էր, որ պատրաստ է միանալու կոալիցիային: