ՀՀԿ ԳՄ նիստից հետո էլ փոխվարչապետի անունը անհայտ մնաց
Դեռ ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա` հոկտեմբերի 23-ի նիստից առաջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ փոխվարչապետի հարց չի քննարկվելու:
Իսկ երբ լրագրողները նկատեցին, որ հոկտեմբերի 24-ին եռյակը իշխանափոխություն է պահանջելու` Հովիկ Աբրահմյանը հորդորեց վատ բաներից չխոսել:
Նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր եւ հստակեցրել է իրենց դիրքորոշումը` հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայում նախատեսված Սարգսյան-Ալիեւ հադիպման հետ կապված:
«Որքանով կառուցողական կլինի Ադրբեջանի դիրքորոշումը, այնքան մենք կընկալենք դրական փոփոխություն»,- ավելացրեց ԱԺ փոխնախագահը: