211652_close_icon
views-count1840 դիտում article-date 20:59 29-10-2014

Նեյմարը իր մկանային քաշն ավելացրել է 4,5 կգ-ով

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո իր մկանային քաշը ավելացրել է 4,5 կգ-ով: Բրազիլացին իսպանական ակումբի շարքրեը համալրել է 2013 թվականի ամռանը: Ներկայումս 22-ամյա ֆուտբոլիստի քաշը կազմում է 68 կգ: Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը կատալոնական ակումբի կազմում անցկացրած 11 խաղում խփել է11 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում: «Գեղեցկանալու համար չէ, որ սկսեցի ավելի շատ ժամանակ անցկացնել մարզասրահներում: Ես դա անում եմ, որպեսզի ավելի արդյունավետ լինեմ խաղադաշտում: Պարզապես ցանկանում եմ լավ խաղացող լինեմ, անկախ թե ինչ տեսք կունենամ»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր