211652_close_icon
views-count5892 դիտում article-date 20:38 26-05-2014

Մկանային վնասվածքս երրորդ անգամ է կրկնվում. Կամո Հովհաննիսյան

«Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի մամուլի ծառայությանը պատմել է, թե ինչպես է ապաքինվում մկանային վնասվածքից, ինչպես նաև կիսվել է ավարտված մրցաշրջանի մասին իր մեկնաբանություններով. [b]-Ինչպիսի՞ն էր 2013-14 մրցաշրջանը քեզ համար:[/b] -Առաջնությունն այդքան էլ հաջող չէր մեզ համար… 6-րդ տեղը շատ վատ արդյունք է: Մրցաշրջանի մեկնարկում մտածում էի, որ տեղ կզբաղեցնենք լավագույն եռյակում, այնպես որ առաջնությունը ձախողված եմ համարում: Բայց նվաճեցինք գավաթը, ինչը թույլ է տալիս մասնակցել Եվրոպա լիգայի խաղերին, դա գոհացնող է: Անձամբ ինձ համար այս մրցաշրջանն առանձնացավ անմոռանալի պահերով թե’ «Փյունիկի» հետ, թե’ ազգային հավաքականի… [b]-Այդ պահերից ո՞րը կառանձնացնես:[/b] -Դանիա – Հայաստան հանդիպումը: Իմ կյանքի հիշարժան պահերի մեջ այն առաջատար տեղերում է: [b]-Վերադառնանք առաջնություն, երկրորդ շրջանը սկսեցիք նոր մարզչի հետ…[/b] -Սարգիս Հովսեփյանի նշանակումն ուրախալի էր այն առումով, որ նա մեզ արդեն ծանոթ էր: Նա միանգամից մտավ աշխատանքի մեջ: Սկզբում մի քիչ դժվար էր նրան որպես մարզիչ ընդունել, բայց մեզ մոտ ստացվեց, ու նրա շնորհիվ կարողացանք նվաճել գավաթը: [b]-Առաջնության վերջնամասում վնասվածք ստացար, ինչի պատճառով նաև բաց թողեցիր ազգային հավաքականի հավաքը, կպատմե՞ս առողջական վիճակիդ մասին:[/b] -Մկանային վնասվածք էի ստացել, այն արդեն երրորդ անգամ է կրկնվում… Առայժմ չեմ մարզվում, միայն լողավազան եմ հաճախում: Մի քիչ հիասթափված եմ, որ չկարողացա միանալ հավաքականին, բայց երևի սա էր բարին այս պահին: [b]-Արձակուրդդ ինչպե՞ս ես անցկացնում:[/b] -Լողավազանում, քանի որ վնասվածք ունեմ, ժամանակս ծախսում եմ վերականգնվելու վրա, որպեսզի կարողանամ վերսկսել թիմի հետ մարզումները:

Նմանատիպ նյութեր