211652_close_icon
views-count59515 դիտում article-date 18:15 09-05-2017

Հնգյակի աղջիկներից մեկի քաշն ավելացել է, մյուսինը՝ վերականգնվել, տղա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Երևանում ծնված հինգ երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ նույնը: [url=https://www.armenpress.am/arm/news/889950/erevanum-tsnvats-hngyakic-erku-axjikneri-vitchaky-sharunakum.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը տեղեկացրել է, որ տղա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սուրբ Աստվածամայր և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններ տեղափոխված աղջիկների վիճակը ևս անփոփոխ է` կայուն ծանր: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի խոսքով` հնգյակի աղջիկներից մեկն իրենց մոտ է տեղափոխվել 820 գրամ քաշով: «Այսօրվա դրությամբ փոքրիկն արդեն կշռում է 860 գրամ: Այսինքն` քաշն ավելացել է, իսկ դա նշանակում է, որ արդեն իսկ առողջացման դրական միտում նկատվում է: Երբ փոքրիկը դառնա 1.5 կիլոգրամ, արդեն իսկ կարող են ասել, որ այլևս կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բժիշկը: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքից էլ տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող աղջկա քաշը եղել է 830 գրամ: «Աղջկա քաշն իջել էր, սակայն այսօրվա դրությամբ նորից նա կշռում է 830 գրամ»,- տեղեկացրին հիվանդանոցից: [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065969/]Հիշեցնենք[/url], որ մայիսի 3-ին, առավոտյան ժամը 04։00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել Կարապետյանների ընտանիքի առաջնեկները՝ հնգյակ՝ 4 աղջիկ և1 տղա։ Նրանցից երկու աղջիկները մի քանի օր անց մահացել են:

Նմանատիպ նյութեր