Սիրիայի Քոբանի քաղաքից արձակված ականանետային արկը պայթել է Թուրքիայի տարածքում
Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի Քոբանի քաղաքից արձակված ականանետային արկն ընկել է Թուրքիայի սահմանային Շանլըուրֆա նահանգում և պայթել:
Տեղեկությունների համաձայն՝ արկն ընկել է դատարկ տարածության վրա և տուժածներ չկան:
Քոբանիի վրայով ժամանակ առ ժամանակ հետախուզական թռիչքներ են իրականացնում միջազգային ռազմական դաշինքի անօդաչուները ր հրթիռակոծում ու ռմբակոծում են ԻԼԻՊ-ի դիրքերը: