Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի պատմական թաղամասի շուկան գրոհայինների կողմից ականանետային ռմբակոծման է ենթարկվել, պայթեցվել է 11 ռումբ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Հարձակման հետևանքով 18 մարդ հոսպիտալացվել է, ավերվել են առևտրային տաղավարներ, վնասվել՝ կայանված մեքենաներ։
Նշվում է նաև, որ գրոհայինները զինված հարձակում են գործել քաղաքի ծայրամասում՝ զավթելով մի քանի շենքեր։ Սիրիայի զինծառայողներն ետ են մղել նրանց։ Հատուկ գործողությունների ընթացքում հայտանբերվել և ոչնչացվել է 400 մետրանոց թունել։