211652_close_icon
views-count5411 դիտում article-date 17:48 12-03-2022

Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում ականանետից արձակված արկը պայթել էր շինության բակում

Իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել վերջին օրերին Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները:

Այս մասին հայտնում են ԱՀ Գլխավոր դատախազությունից:

«Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը:

Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»,- հայտնում են դատախազությունից:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր