211652_close_icon

Ադրբեջանում ընդդիմադիրների ցույցն այսուհետ էլեկտրաշոկերով կցրեն

views-count1729 դիտում article-date 15:41 28-10-2014
Ադրբեջանում այսօր ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որը թույլատրում է այդ երկրի իրավապահներին որպես հատուկ միջոց կիրառել էլեկտրաշոկ: «Օրինագծում կոնկրետ նշված է, որ էլեկտրաշոկեր այսուհետ կկիրառվեն զանգվածային անկարգությունների, հարձակման, ապստամբության, զինված դիմադրության և նման դպեքերի ժամանակ»,-նշել է Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովի իրավական-քաղաքական հարցերով նախագահ Ալի Հուսեյնովը:

Նմանատիպ նյութեր