211652_close_icon
views-count958 դիտում article-date 12:01 28-10-2014

Մայրաքաղաքում աշնանային էտի ընթացքում կէտվի շուրջ 12000 ծառ

Նոյեմբերի 7-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կմեկնարկեն ծառերի և թփերի սանիտարական էտի աշնանային աշխատանքները: Վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող գործընթացը կվերահսկի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը: Հիմնականում էտման կենթարկվեն թեղիները, թխկիները, բարդիները, կաղնիները և վթարային վիճակում գտնվող ծառատեսակները։ Ըստ Երևանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության՝ խոր էտ կարվի միայն թեղի տեսակի ծառերի դեպքում, քանի որ արդյունքում կապահովվի նշված ծառատեսակի հիվանդ, չորացած և դեկորատիվ տեսքը կորցրած ճյուղերի հեռացումը։ Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Այդ ընթացքում էտման կենթարկվի շուրջ 12000 ծառ:

Նմանատիպ նյութեր