211652_close_icon
views-count1446 դիտում article-date 12:31 28-10-2014

«Բորուսիա»-ն կրիտիկական իրավիճակում է գտնվում. Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ ՅուրգենԿլոպը մեկնաբանել է իր թիմի անհաջող ելույթները Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում: Հարկ է նշել, որ 9 տուրից հետո դորտմունդցիները Բունդեսլիգայի մրցաշարայաին աղյուսակում գտնվում են իրենց համար անսովոր 15-րդ հորիզոնականում: «Մենք պարտվելու նկատմամբ վախ ունենք: Երբեմն ուժերի վերականգնման համար մեզ ժամանակը չի բավականեցնում: Բայց մենք պետք է աշխատենք: Մենք նախապատրաստվում ենք սովորական գրաֆիկով՝ չնայած նրան, որ հայտնվել ենք կրիտիկական իրավիճակում: Մրցաշարի մակարդակը այնքան բարձր է, որ մրցաշրջանի արդյունքներով կարող ենք ուղևորվել 2-րդ Բունդեսլիգա, և թիմը այդ հանգամանքը գիտակցում է»,-Յուրգեն Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր