Սուրեն Խաչատրյանն իրենց նախկին պաշտոններին է վերադարձնում իր հետ հեռացածներին. Իրատես de facto
«Իրատես de facto»-ն գրում է. «Ասում են, թե մինչ որդին հավատարմորեն շարունակում է հոր՝ Լիսկայի, «փառավոր» ուղին, մարզպետի պաշտոնում «վերականգնված» Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում հին բարքերին է անցել: Դպրոցից մինչեւ մանկապարտեզ, մարզպետարանից մինչեւ հիվանդանոց իրենց զբաղեցրած տեղերին են վերադառնում Սուրիկ Խաչատրյանի հետ հեռացածները: Ասում են, վերջերս անգամ մարզի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը, չնայած հրաշալի մասնագետ լինելու հանգամանքին, հեռացվել է աշխատանքից, իսկ նրա տեղն զբաղեցրել է մարզպետի «մարդը», ով նրա օրոք «գլխավորում» էր հիվանդանոցը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: