Մեսսին «Ռեալ»-ի դեմ խաղացել է ներարկումների ազդեցության տակ
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղը անցկացրել է ցավազրկողների ազդեցության ներքո, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Հինգշաբթի օրը արգենտինացին ոտնաթաթի վնասվածք է ստացել՝ չնայած դրան ֆուտբոլիստը մասնակցել է շաբաթ օրը «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» խաղը ավարտվել էր մադրիդյան թիմի 3:1 հաշվով հաղթանակով: