«Ռեալ»-«Տոտենհեմ» խաղի ժամանակ Բեյլը գոլֆ է խաղացել
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Audi Cup ընկերական մրցաշարում իր թիմի և «Տոտենհեմի» միջև հանդիպման (0:1) ժամանակ գոլֆ խաղալիս է եղել:
Ուելսցուն տեսել են Բոադիլյա-դել-Մոնտեի գոլֆի դաշտում՝ 14-րդ փոսի մոտ, ինչը նշանակում է, որ նա արդեն բավական երկար ժամանակ խաղալիս է եղել: Մադրիդցիների խաղը սկսվել էր դրանից 2 ժամ առաջ:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ 30-ամյա խաղացողը բաց է թողնում հանդիպումը, քանի որ լավ մարզավիճակում չէ: