211652_close_icon
views-count3776 դիտում article-date 18:15 27-10-2014

Ինձ թվում էր՝ առանց Վազգենի մի շաբաթ էլ չեմ ապրի, այնինչ 15 տարի է ապրում եմ, բայց էսի ապրել չի. Գրետա Մայրիկ

Առանց Վազգեն Սարգսյանի անցած 15 տարիները ինձ համար ցավի, մորմոքի, կսկիծի, ամեն ինչի տարիներ էին, առանց Վազգենի ապրելու տարիներ էին, որոնք շատ դժվար էի տանում: Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը: Նրա խոսքով, առանց Վազգեն Սարգսյանի ապրելը դժվար է: «Չեմ կարող ապրել, բայց էլի ապրում եմ։ Ինձ թվում էր՝ առանց Վազգենի մի շաբաթ էլ չեմ ապրի, բայց 15 տարի ապրում եմ էս վիճակով, էսի ապրել չի, Վազգեն ջան, մեռնեմ ջանիդ»,-ասաց Գրետա մայրիկը, ով երկարատեւ հիվանդությունից հետո առաջին անգամ էր այցելում որդու շիրիմին: Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտելուն` ասաց, որ դրա համար քաղաքական կամք չկա։ «Թեկուզ եթե դրսի ուժերն են արել, բայց ներսի ուժերն էլ կողմնակից եղան։ Ժողովուրդն ասում է՝ գողը տնից չլինի, եզը երդիկից դուրս չի գա։ Իրենք պիտի մտածեին, որ էս երկրի գլուխը կտրում են»,- ավելացրեց Սպարապետի մայրը: Եռաբլուր էին այցելել նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ այլք: Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ սպանեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ Միքայել Քոթանյանին:

Նմանատիպ նյութեր