Պաշտոնական. Լուի վան Գալը` «Մանչեսթեր Յույնայթեդ»-ի գլխավոր մարզիչ
Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: 62-ամյա մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի 2014 թվականի աշախարհի առաջնությունից հետո: Նշվում է, որ վան Գալը մանկունիանցիների հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ վան Գալը ներկայումս հանդիսանում է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը, սակայն աշխարհի առաջնությունից հետո կհեռան իր զբաղեցրած պաշտոնից: