Կոլիզեում վերականգնվել է գազանների համար նախատեսված վերելակը
Գերմանացի հնագետները վերականգնել են Հռոմի Կոլիզեի վերելակը, որով ժամանակին տեղափոխել են գազաններին, այդ թվում՝ առյուծներին:
Հռոմի հնագույն ճարտարապետների կառուցած վերելակը կարողացել է բարձրացնել մինչեւ 300 կիլոգրամ բեռ պարունակող խցիկը: Կենդանիներին բարձրացրել են նկուղից՝ ստրուկների օգնությամբ, որոնք պտտել են հսկա փայտյա անիվը:
Վերելակի վերականգնումն արժեցել է 20 միլիոն եվրո: