211652_close_icon
views-count1275 դիտում article-date 17:27 26-10-2014

«Ռեալ»-ը ցույց տվեց, որ ուժեղ է «Բարսելոնա»-ից. Պեպե

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հաղթեց 3:1 հաշվով, իսկ գոլերից մեկը իր հաշվին գրանեց պորտուգալացի պաշտպանը: «Մենք ուժեղ ենք «Բարսելոնա»-ից և այսօր մենք ապացուցեցինք դա: Խաղասկիզբը այդքան էլ հաջող չդասավորվեց մեզ համար, քանի որ արդեն 4-րդ րոպեին գնդակ բաց թողեցինք: Սակայն համապատասխան կերպով արձագանքեցինք բաց թողած գոլին և մինչ ընդմիջման գնալը հավասարեցրեցինք հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում բոլոր առոթւմ,ներով գերազանցեցինք մրցակցին: «Ռեալ»-ը հաղթողի հոգեբանությամբ գործեց»,- ասել է Պեպեն:

Նմանատիպ նյութեր