3574 դիտում
14:10 25-10-2014
Ինչ ընթացք ստացավ տաղավարները ջարդուփշուր արած ոսկու շուկայի սեփականատիրոջ՝ ոստիկանություն հասած գործը
«Ոսկու շուկայում» տաղավարները ջարդուփշուր արած շուկայի սեփականատիրոջ՝ Վաղարշ Աբրահամյանի գործը կարճվել է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վաղարշ Աբրահամյանը: Իսկ պատճառն այն է, որ նա վնասել է իր սեփական գույքը:
Ավելին, նշեց, որ իրենց մոտ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Իսկ երեկվա հանրահավաքին հաշված թվով առեւտրականներ են գնացել:
«Խելոք, իրենց տեղը նստած աշխատում են: Մարդիկ աշխատում են շատ գոհ եւ շնորհակալ: Ամեն ինչ իր հունով գնում է: Իրենք էլ հասկացան, որ օրենքի պահանջը պետք է կատարվի»,- ավելացրեց նա:
Մինչեւ այդ Վաղարշ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրեն հրավիրել են ոստիկանություն: «Ես իմ սեղաններն եմ կոտրել, պոկել, թափել մի կողմ: Մեջը ապրանք չի եղել, եթե լիներ, այդպես չէի անի: Իսկ իմ զայրույթի պատճառը, տեսեք, թե որն էր: Ես, ասում եմ, եկեք իրավաբանով գնանք կառավարություն, քննարկենք, բացատրենք, որ այս օրենքը լավը չէ: Չնայած ես ընդունում եմ, որ լավ օրենք է, բայց եթե դուք այդ կարծիքին եք, գրագետ ձեւով ձեր բողոքը արտահայտեք՝ բանակցային տարբերակով: Բացի այդ, ինչքան իրենք իրավունք ունեն, այնքան էլ ես: Ես 20 տարի գիշեր֊ցերեկ աշխատելով ստեղծել եմ այս բիզնեսը, բայց հիմա շրջվում, ասում է՝ շուկան փակ է, չի աշխատում: Գիտե՞ք, թե շուկան ոնց է: Ամենաշատը՝ 3 օր, եթե շուկան փակվեց, չաշխատեց, այն էլ չի լինի, նախկինի նման աշխատեցնելով՝ ընդհուպ կարող է փակվել: Ատոմակայանի նման մի բան է»,- ասել էր Վաղարշ Աբրահամյանը:
Իսկ նոր օրենքի հետ կապված ասել էր, որ 3,5 տոկոս շրջանառության հարկը, որն անհատ ձեռներեցները վճարում էին, հիմա պետությունն իջեցրել է մինչև 1 տոկոս, իսկ այն 2,5 տոկոսը, որը մնացել է իրենց օգտին, բավարար է, որպեսզի այդ մարդիկ իրենց տեղի գումարը, հարկային պարտավորության, տրանսպորտի՝ գնալ-գալու եւ հաց ուտելու գումարները վճարեն: «Այդքան լավ բան է ստացվել, որպեսզի մանր ու միջին բիզնեսը զարգանա: Բայց որպեսզի մանր ու միջին բիզնեսը զարգանա, պետք է խոշորը խոչընդոտ չհանդիսանա, իսկ որպեսզի խոշորը խոչընդոտ չհանդիսանա, պետք է փաստաթղթավորված լինի: Ասենք, հեսա, 40 հատ մատանի առել ենք, սարքել, դրել ենք վաճառասեղանին»,- մանրամասնել էր նա:
Միաժամանակ ավելացրել, որ առեւտրականները ցանկանում են ամեն տեսակ քայլերի դիմել, որպեսզի ապօրինի դաշտում հսկողությունից դուրս լինեն. «Բայց չէ՞ որ իրավական երկիր կառուցելու համար պետք է օրինական դաշտում աշխատեն»:
Նմանատիպ նյութեր
5764 դիտում
12:30 01-09-2014
Ինչ ընթացք ստացավ կայծակի պատճառով մոտ ընկերոջը պատահականության արդյունքնում սպանած զինծառայողի գործը
13222 դիտում
12:51 18-11-2014
Ինչ ընթացք ստացավ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի գործը. նրան կարտահանձնե՞ն, թե՞ ոչ
4962 դիտում
10:35 30-09-2014
Ի՞նչ ընթացք ստացավ ադրբեջանցի դիվերսանտների կողմից գերեզմանոցում սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի գործը
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը