1606 դիտում
13:45 24-10-2014
Երևանի քաղաքապետարանի անակնկալը՝ սահմանամերձ Ճամբարակի երեխաների համար
Արարատյան Հայրապետական թեմի հրավերով Երևան ժամանած Տավուշի մարզի Ճամբարակ գյուղի կիրակնօրյա դպրոցի երեխաների համար Երևանի քաղաքապետարանն անակնկալ էր պատրաստել: «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղով ճամբարակցի փոքրիկները շրջել են Երևանում:
Սահմանամերձ այս գյուղի երեխաներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաք այցելել, իսկ «Երևան Սիթի Տուր»-ի երկհարկանի հարմարավետ ավտոբուսով երկժամյա զբոսանքը մայրաքաղաքում փոքրիկներին մեծ ուրախություն է պարգևել:
Դպրոցականները խոստովանել են, որ կարճ ժամանակահատվածում Երևանի գրեթե բոլոր տեսարժան վայրերը դիտելն իրենց համար մեծ անակնկալ է դարձել: Զբոսանքի ավարտից հետո երեխաներն անթաքույց բարձր տրամադրությամբ վերադարձել են հարազատ Ճամբարակ:
Նմանատիպ նյութեր
1559 դիտում
16:56 19-02-2015
Գիրք նվիրելու օրվա անակնկալը՝ քաղաքապետարանի աշխատակիցների համար. լուսանկարներ
11169 դիտում
18:52 04-05-2018
Սահմանամերձ Ճամբարակի տարածաշրջանի մի քանի գյուղերում ԵԿՄ նոր բաժանմունք է հիմնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
871 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)