Եկեղեցու հարևանությամբ հայտնաբերվել է ինքնաձիգ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց` աղբարկղի մեջ, ինքնաձիգ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ԱԿ 74 MH 338» տիպի ինքնաձիգ` առանց փամփշտատուփի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]