12293 դիտում
21:08 23-10-2014
«Լեքսուսավարը» խախտելով երթևեկության կանոնները` իրեն համարում էր օրինապաշտ վարորդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին Կենտրոն վարչական շրջանից մեծ թվով «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ է տեղափոխել Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նշված վարորդների կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտումներն են, առանց վարորդական իրավունքի մեքենա վարելը, ինչպես նաև մեծ թիվ են կազմում այն մեքենաների վարորդները, ովքեր իրենց տրանսպորտային միջոցները կայանել են մայթերին` հետիոտնի համար նախատեսված հատվածում, ինչը խոչընդոտ է առաջացնում հետիոտնի ազատ տեղաշարժին:
Այսօր` հոկտեմբերի 23-ին, Կիևյան փողոցում` Ղազարոս Աղայանի դպրոցի հարևանությամբ, ֆոտոլրագրող Գ. Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Lexus մակնիշի 44 QQ 800 համարանիշի մեքենայի վարորդը մեքենան կայանել մայթին ու երբ նկատեց, որ ֆոտոլրագրողը լուսանկարների շարք է անում, սկսեց մեղադրել լրագրողներին, որ ինքը օրինապաշտ քաղաքացի է և երբևէ անօրինականություններ չի կատարում և ինքը շինություն է սարքել, իսկ լրագրողներն այդ մասին գրել են` հարևաններից ստացած բողոքի հիման վրա ու նշում էր, թե հարևանները լրագրողներին 5 հազար դրամ են տվել իր շինության մասին հրապարակումներ կատարևելու համար` անընդհատ կրկնելով, թե ես օրինապաշտ եմ, երբևէ անօրինականություններ չեմ անում:
Ֆոտոլրագորղը նրան մատնացույց է արել կայանած ավտոմեքենան ու ասել. “Այդ դեպքում, եթե օրինապաշտ եք, ապա ինչու եք մեքենան կայանել մայթին` խանգարելով հետիոտների ազատ տեղաշարժին”, օրինապահ լեքեսուսավարը "սեկրետ ընկավ”:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը օրինապաշտ վարորդին” վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո կնվիրի “Երթևեկության կանոնների ուղեցույց” և դա կտա նրան անվճար, որպեսզի հետո էլ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին չմեղադրի:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
12194 դիտում
19:32 29-01-2014
Արմավիրի ոստիկանապետը, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով, իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում