Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է իր վստահ ելույթները Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Գերմանական ակումբը խմբային փուլի երկրորդ տուրում հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Անդերլեխտ»-ի դարպասը:
Արդեն 4-րդ րոպեին Կագավայի «ոսկերչական փոխանցումից» հետո Իմմոբիլեն բացեց խաղի հաշիվը: Դրանից քիչ անց Օբամեյանգը կարող էր և պարտավոր էր կրկնապատկել խաղի հաշիվը, սակայն գաբոնցին մոտ տարածությունից համարձակվեց չգրավել մրցակցի անպաշտպան դարպասը: Ինչ վերաբերվում է բելգիական ակումբին, ապա տանտերերը պարքտի տակ աշխատում էին չմնալ և մինչ ընդմիջման գնալը մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին Վայդենֆելլերի պաշտպանած դարպասի ուղղությամբ:
Խաղի հերոս դարձավ 65-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ադրիան Ռամոսը: «Բորուսիա»-ի նորեկ հարձակվողը 70-րդ րոպեին Պիշչեկի փոխանցումից հետո երկրորդ գնդակը ուղարկեց «Անդերլեխտ»-ի դարպասը, իսկ 9 րոպե անց վերջնականապես հանեց հաղթողի հետ կապված բոլոր հարցերը:
Այսպիսով «Բորուսիա»-ն 2 տուրից հետո իր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և 6 միավորով միանձնյա գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը:
[b]«Անդերլեխտ» - «Բորուսիա»՝0:3
[/b]Գոլեր՝ Իմմոբիլե 4՛, Ռամոս 70՛, 79՛