211652_close_icon
views-count722 դիտում article-date 11:28 23-10-2014

Մի քաղաքացի «Եռաբլուր» պանթեոնում զենք-զինամթերք էր թողել

Ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ վետերանների խորհրդով զենք-զինամթերք է թողնում «Եռաբլուրում»: Մեկնած օպերատիվ խումբը «Եռաբլուր» պանթեոնի ճանապարհի վերջնամասում հայտնաբերել է որսորդական հարթափող հրացանի փող և խզակոթ՝ առանձնացված վիճակում, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 ծխագլանակ, 1 լուսաձայնային ազդանշան, 5.45 մմ տրամաչափի 150 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 37 փամփուշտ, որից 25-ը՝ փամփշտաշղթայով, և ինքնաձիգի փողի կտոր: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր