Պլանային ջրանջատում Շենգավիթում
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 09.00-21.00-ին դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Նորագավիթ թաղամասի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: